150 հայ զինծառայողի գերեվարության մասին լուրը կեղծ է․ Կարմիր խաչը հորդորում է չտրվել խուճապային տեղեկությունների |armtimes.com|
12:57 - 27 նոյեմբերի, 2020

150 հայ զինծառայողի գերեվարության մասին լուրը կեղծ է․ Կարմիր խաչը հորդորում է չտրվել խուճապային տեղեկությունների |armtimes.com|

armtimes.com: Համացանցում տարածված այն տեղեկությունը, թե Ադրբեջանում գերեվարվել է 150 հայ զինծառայող, կեղծ է եւ չի համապատասխանում իրականությանը։

«Մեդիա կենտրոն»-ի կողմից հրավիրված առցանց քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Հոկտեմբերի կեսերից սկսած եւ առ այսօր մենք ունենք մուտքի որոշակի հնարավորություն, ճշտել ենք մի շարք անձանց գերեվարման փաստերը եւ կարողացել իրենց տեսակցել, սակայն որեւէ ամբողջական տվյալ, որ սկսել է համացանցում տարածում գտնել, կեղծ է: Խնդրում եմ դրանց մեջբերումներ չանել, ընտանիքներին էլ խորհուրդ եմ տալիս չհավատալ եւ մեզ հետ կապի մեջ լինել»,- ասաց նա՝ հորդորելով չտրվել խուճապային եւ սենսացիոն տեղեկությունների։

Հարցին, թե իրականում որքա՞ն է կազմում Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայողների թիվն իրենց տվյալներով, Զառա Ամատունին չպատասխանեց՝ ասելով, որ իրենց իրավասությունից դուրս է վիճակագրական տվյալներ հրապարակելը․ «Մեր ձեւաչափը հաշվի առնելով՝ մենք չենք հրապարակում վիճակագրական տվյալներ եւ ամենայն հավանականությամբ չենք էլ հրապարակի, թե որքան անձինք են գրանցվել՝ որպես փնտրվող, գերիներ: Չենք տրամադրում այդ տվյալները նաեւ այլ ատյանների եւ աշխատում ենք իշխանությունների հետ: Յուրաքանչյուր դեպքով աշխատում ենք երկկողմանի եւ կոնֆիդենցիալ ձեւաչափով, ինչը թույլ է տալիս ապահովել գերիների շահերը եւ կողմերին հիշեցնել միջազգային պարտավորությունների ներքո իրենց ստանձնած պատասխանատվության մասին»։

Ամատունին շեշտեց, որ միջազգային իրավունքն էլ է թելադրում գերիներին հեռու պահել հանրային ուշադրությունից․ «Նրանք գտնվում են բարդ իրավիճակում, եւ հարցեր, խնդիրներ վերլուծելը իշխանությունների գործն է, որտեղ մենք միջնորդի դեր ունենք: Հանրությունը կարող է աջակցել, եթե կողմերը դա որոշեն, բայց՝ ոչ մենք. մեր դերը աջակցելն է նրանց տեսակցելու, պահման պայմանները ստուգելու եւ օգնելու հարցում, քանի դեռ նրանք անազատության մեջ են»։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել