ԱԱՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում
19:08 - 28 նոյեմբերի, 2020

ԱԱՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը ուրբաթ և շաբաթ օրերին ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի Արտաշատ, Էջմիածին, Արմավիր և Թալին քաղաքներում։

ԱԱՏՄ մասնագիտական խմբերը covid-անվտանգության կանոնների պահպանումը դիտարկել են բժշկական հաստատություններում, ատամնաբուժական կաբինետներում, դեղատներում, բանկերում, սպասարկման գրասենյակներում և գեղեցկության սրահներում։

Ստուգայցերի արդյունքում կոպիտ խախտումներ չեն արձանագրվել, սակայն մի շարք կազմակերպություններում գրանցամատյանները թերի են լրացվում, հաճախորդների շրջանում արձանագրվել են նաև դիմակներ չկրելու դեպքեր։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել