Երախտագիտության նամակ ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանությանը՝ Հայ դատի գրասենյակից |1lurer.am|
19:17 - 28 նոյեմբերի, 2020

Երախտագիտության նամակ ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանությանը՝ Հայ դատի գրասենյակից |1lurer.am|

1lurer.am: Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանին երախտագիտության նամակ է փոխանցել Հայ դատի ամերիկյան գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Ֆրանսերեն շարադրված նամակում ամերիկահայ լոբբիստը շեշտել է, որ Արցախի անկախության ճանաչման համար առկա են մեծ թվով պատմական և իրավաքաղակական հիմքեր։ Ֆրանսիայի դեսպանատան անվտանգության աշխատակիցն ընդունել է նամակը։

«Ֆրանսիայի և աշխարհի համար պատմական հիմնավոր պատճառներ կան Արցախի ճանաչման համար։ Արցախը հայկական է այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի Հայաստանը։ Ճանաչման համար առկա են նաև հզոր իրավական հիմքեր, որն այսօր առավել քան անհրաժեշտ է, քանի որ Արցախի գոյության հարցն է դրված»,- նշել է ԱՄՆ Հայ դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել