Ժամկետային զինծառայողների ծնողները հանդիպել են պաշտպանության նախարարին․ նրանց խոսքով՝ իրենց գլխավոր պահանջը չի բավարարվել
21:41 - 28 նոյեմբերի, 2020

Ժամկետային զինծառայողների ծնողները հանդիպել են պաշտպանության նախարարին․ նրանց խոսքով՝ իրենց գլխավոր պահանջը չի բավարարվել

Ժամկետային զինծառայողների ծնողները դուրս եկան ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպումից:

Ծնողներից մի քանիսը նշեցին` իրենց գլխավոր պահանջը չի բավարարվել. Արցախից ժամկետային զինծառայողները չեն տեղափոխվելու Հայաստան։ Փոխարենը հնարավոր է, որ զինծառայողները փուլային տարբերակով արձակուրդի գան, հետո կրկին մեկնեն ծառայության, դեկտեմբերի 1-ից այդ ուղղությամբ աշխատանքներ կտարվեն:

Ծնողները նաև անհանգստություն հայտնեցին զինծառայողների անվտանգությունն ապահովելու հարցի շուրջ, նրանք մտավախություն ունեն, որ թշնամին կարող է դիվերսիայի փորձ իրականացնել:

Ծնողները, որոնք ներկա էին եղել պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը, ասացին` վաղը հինգ հոգանոց խմբով կհանդիպեն նախարարին և վերջնական կխոսեն այս հարցերի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել