Արգելվելու է թուրքական ծագմամբ ապրանքների լայն տեսականու ներմուծումն առնվազն վեց ամսով․ ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան․ էկոնոմիկայի նախարար
22:25 - 28 նոյեմբերի, 2020

Արգելվելու է թուրքական ծագմամբ ապրանքների լայն տեսականու ներմուծումն առնվազն վեց ամսով․ ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան․ էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է այն հնարավորություններին, որոնք կարող են ստեղծվել թուրքական ծագման մի շարք ապրանքների ներկրումն արգելելուց հետո։

«Հունվարի մեկից արգելվելու է թուրքական ծագմամբ ապրանքների շատ լայն տեսականու ներմուծումն առնվազն վեց ամսով։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքնախմբերն են՝ hագուստ՝ 69.4 մլն ԱՄՆ դոլար, ցիտրուսային պտուղներ՝ 10.3 մլն ԱՄՆ դոլար, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (էլ. ջեռուցիչ, սառնարան և այլն)՝ 35.3 մլն ԱՄՆ դոլար, նավթ և նավթամթերք՝ 24.3 մլն ԱՄՆ դոլար, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 23.6 մլն ԱՄՆ դոլար, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ 21.6 մլն ԱՄՆ դոլար։

Ես, իհարկե, չեմ խրախուսում ցիտրուս աճեցնել, բայց ընդհանուր առմամբ, տարեկան 200 մլն դոլարի ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան։

Ապրանքների մանրամասն ցանկը կարող եք գտնել հետևյալ հղումով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն թիմը պատրաստ է տրամադրել ավելի մանրամասն տեղեկություն` օգնելու լրացնել այս բացը հայկական կամ բարեկամական ծագման ապրանքներով»,- գրել է նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել