Բրիտանիան եւ Ֆրանսիան ստորագրել են համաձայնագիր անօրինական միգրանտների թիվը կրճատելու մասին |news.am|
11:34 - 29 նոյեմբերի, 2020

Բրիտանիան եւ Ֆրանսիան ստորագրել են համաձայնագիր անօրինական միգրանտների թիվը կրճատելու մասին |news.am|

news.am: Բրիտանիան եւ Ֆրանսիան ստորագրել են 31,4 մլն եվրո արժողությամբ համաձայնագիր, որի նպատակն է կրճատել Լա Մանշ նեղուցը հատող անօրինական միգրանտների թիվը, գրում է Independent-ը:

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Փրիթի Փաթելն ու նրա ֆրանսիացի գործընկեր Ժերալդ Դարմանենը հայտարարել են, որ պատրաստվում են մեծացնել ոստիկանների ներկայությունը, դրոնների կիրառումը, որպեսզի զգալի չափով բարդացնեն նեղուցի հատումն անօրինական միգրանտների համար:

Նշվում է, որ միայն այս տարի լա Մանշը հատել է ավելի քան 8 000 միգրանտ:

Համաձայնագրի շրջանակում կավելանա ֆրանսիացի ոստիկանների թիվը, որոնք պարեկային ծառայություն են մատուցում առափնյա շրջանում: Բացի այդ, կմեծանա դիտորդական տեխնոլոգիաների, այդ թվում՝ անօդաչուների, ռադիոլոկացիոն սարքավորման, տեսախցիկների եւ բարձր տեխնոլոգիական հեռադիտակների թիվը:

Փաթելի խոսքով՝ Ֆրանսիայի իշխանությունները կանխարգելել են նեղուցի միջոցով ավելի քան 5000  անօրինական միգրանտի մուտքը Մեծ Բրիտանիա:

Ըստ վերջերս հրապարակված հաշվետվության՝ 1999 թվականից ի վեր Լա Մանշը հատելու փորձի ժամանակ զոհվել է շուրջ 300 մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել