Արարատի, Վայքի, Գորիսի, Կապանի, Ծովագյուղի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում
18:22 - 29 նոյեմբերի, 2020

Արարատի, Վայքի, Գորիսի, Կապանի, Ծովագյուղի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Արարատի, Վայքի, Գորիսի, Կապանի, Ծովագյուղի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել