Առաջարկվում է լուծարել «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը |armtimes.com|
17:09 - 30 նոյեմբերի, 2020

Առաջարկվում է լուծարել «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը |armtimes.com|

armtimes.com: Շիրակի մարզի «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲ ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը լուծարելու առաջարակություն է ներկայացվել։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲ ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը լուծարել, քանի որ ծառայությունը թերծանրաբեռնված է, կենտրոնն ապահովված չէ համապատասխան մասնագետներով։

Առաջարկվում է այն վերածել «Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության՝ կազմված պոլիկլինիկական մասից՝ ցերեկային ստացիոնար բուժման 2 պալատով եւ շտապ օգնության ծառայությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել