Մի խումբ քաղաքացիներ Երևանի փողոցներում ակցիա են անցկացնում. կան բերման ենթարկվածներ

 |armenpress.am|
19:47 - 30 նոյեմբերի, 2020

Մի խումբ քաղաքացիներ Երևանի փողոցներում ակցիա են անցկացնում. կան բերման ենթարկվածներ |armenpress.am|

armenpress.am: Մի խումբ քաղաքացիներ Երևանի կենտրոնական փողոցներում ակցիա են անցկացնում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Քաղաքացիները փորձեցին փակել Մաշտոցի պողոտան, սակայն ոստիկանությունը թույլ չտվեց, ինչի արդյունքում որոշ անձինք բերման ենթարկվեցին:

Ակցիայի մասնակիցներն այնուհետև շարժվեցին դեպի Սայաթ Նովա, Աբովյան փողոցներ:

Բերման ենթարկված քաղաքացիների թիվը ոստիկանությունը կհայտնի ավելի ուշ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել