Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 135967 դեպք, մեկ օրում գրանցվել է 843 նոր դեպք
11:06 - 01 դեկտեմբերի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 135967 դեպք, մեկ օրում գրանցվել է 843 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությւոնը հայտնում է, որ

Դեկտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 135967 դեպք, որոնցից 110365-ն` առողջացած, 2193-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22850 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 512617 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2490 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 843 նոր դեպք: Ունենք 1923 առողջացած և 29 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 17 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 559 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել