Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասներ է ներկայացրել |armenpress.am|
12:09 - 01 դեկտեմբերի, 2020

Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասներ է ներկայացրել |armenpress.am|

armenpress.am: Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին տեղեկացրել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը: Նրա խոսքով ռուս խաղաղապահները երեկ  տեղեկացրել են, որ քաղաքում ոչ մի կողմի դրոշներ չպիտի լինեն: Ուստի Արցախի Հանրապետության դրոշը իջեցվել է:

«Այդուհանդերձ ռուս խաղաղապահները չեն հստակեցրել ադրբեջանական զինված ուժերը մուտք գործելո՞ւ են Բերձոր թե ոչ: Անվտանգության նկատառումներով հնարավոր է կանայք և երեխաները հեռացել են Բերձորից, սակայն շատերը մնացել են: Ինչ վերաբերում է երեկվանից շրջանառվող լուրերին թե 200 բնակիչ պետք է մնա քաղաքում որպես խաղաղապահներին սպասարկող անձնակազմ, ապա դրա մասին ես տեղեկություն չունեմ: Ամեն դեպքում այս պահին քաղաքում մնացած բնակիչներն ավելի շատ են, քան 200-ը: Անձամբ ես նույնպես Բերձորում եմ», -մանրամասնեց քաղաքապետը՝ հավելելով, որ մինչ այս պահը որևէ խնդիր չի եղել:

Բերձորում այժմ ռուս խաղաղապահներն են կանգնած, իսկ իրենք առայժմ սպասում են  իրադարձությունների հետագա ընթացքին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել