Ոսկեպարից Բաղանիս շրջանցիկ ճանապարհի կառուցումն ավարտվել է
11:38 - 01 դեկտեմբերի, 2020

Ոսկեպարից Բաղանիս շրջանցիկ ճանապարհի կառուցումն ավարտվել է

Ավարտվել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի սկզբից մինչև Բաղանիս գյուղ նոր շրջանցիկ մոտ 1 կմ երկարությամբ ճանապարհի կառուցումը՝ հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և եթակառուցվածքների նախարարությունից։
 
«Այս հատվածը կառուցվել է երկու համայնքները միացնող ճանապարհն անվտանգ դարձնելու համար։ Իրականացվել են մեծ ծավալով հողային աշխատանքներ‚ տեղադրվել են ջրահեռացման խողովակներ‚ ասֆալտբետոնե ծածկ‚ կատարվել են այլ աշխատանքներ։
 
Շրջանցիկ այս ճանապարհահատվածը կառուցվել է «Ճանապարհ» ՍՊԸ-ի կողմից և ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել