Անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանում |armenpress.am|
11:48 - 01 դեկտեմբերի, 2020

Անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանում |armenpress.am|

armenpress.am: Էջմիածնի զորամասի դիմաց անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեկտեմբերի 1-ին բողոքի ակցիա են անցկացրել`պահանջելով իշխանությունից որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանի հատվածում:

Ծնողները անհասկանալի են համարում, թե ինչու մինչ այժմ  այդ հատվածում որոնողական աշխատանքներ չի իրականացվել և ինչու է այսքան ձգձգվում գործընթացը:

Էջմիածնի զորամասի շտաբի պետ Կամո  Մալխասյանը մոտեցավ ծնողներին և վստահեցրեց բողոքի ակցիա իրականացողներին, որ այսօր կամ վաղը աշխատանքները իրականացվելու են:

«Այս պահին ինչ-որ մեզանից հասնում է, ամեն ինչ արել ենք: Բոլոր տեղեկությունները ներկայացրել ենք հանձնաժողովի նախագահին: Այս պահին նախարարից տեղեկություն կա, որ այսօր կամ վաղը աշխատանքներ իրականացվելու է Զանգելանի հատվածում: Աշխատելու է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Պաշտպանության նախարարության հետ»,- ասաց Մալխասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել