1lurer.am: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և հավանության արժանացավ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Դավիթ Ռոբերտի Նահապետյանի թեկնածությունը: 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը ներկայացրեց Դավիթ  Նահապետյանի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը: 

Նահապետյանը ծնվել է 1977 թ. սեպտեմբերի 26-ին Երևանում: Ավարտել է Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը: 1994-1999 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի բանկային գործ բաժինը: 1999-2003-ին սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում: 2003 թ. պաշտպանել է «Ժամանակակից Ռուսաստանում ներքին պետական պարտքի կառավարման դրամավարկային գործիքներ» թեմայով ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2010 թ. ուսանել է ԱՄՆ-ի Թաֆսթի համալսարանի Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցում՝ «Հանրակրթության կառավարում, հանրային քաղաքականություն» կրթական ծրագրում: 2006-2020 թթ. մասնակցել է մի շարք սեմինարների, համաժողովների տարբեր երկրների բանկերում, ֆինանսական կառույցներում: Դավիթ Նահապետյանը մի շարք հրապարակումների և հետազոտական աշխատանքների հեղինակ է:

Նահապետյանը 2006-2015 թթ. աշխատել է ԿԲ աշխատակազմի ղեկավարի տեղակալի, 2015-2017 թթ՝ ԿԲ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, 2017-ից մինչև օրս զբաղեցնում է ԿԲ գլխավոր քարտուղարի պաշտոնը, գործադիր կոմիտեի անդամ է:

Դավիթ Նահապետյանը շնորհակալություն հայտնեց «Իմ քայլը» խմբակցությանը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար: Ասաց, որ ԿԲ-ում գրեթե 15 տարի ի պաշտոնե ներգրավված է եղել կառավարման համակարգում՝ սկսած ռազմավարական պլանավորումից մինչև  ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպում, անմիջական մասկացություն է ունեցել գործադիր մարմնի կողմից որոշումների կայացման գործընթացին և կոորդինացրել է ֆունկցիոնալ ստորաբաժանումների  համագործակցությունը:

Որպես ֆինանսական համակարգի կարգավորման առաջնահերթություն՝ Նահապետյանը դիտարկում է դիվերսիֆիկացիայի խնդիրը: Ասաց, որ այդտեղ հստակ անելիք է տեսնում:

«Ֆինանսկան գորիքների կիրառմամբ ԿԲ խորհուրդը պետք է առավելագույն ջանք ներդնի ֆինանսկաան համակարգի այլ հատվածների՝ հատկապես կապիտալի շուկայի ապահովագրության համակարգի ընդլայնման և զարգացման նպատակով: Կապիտալի շուկայի տեսանկյունից կարծում եմ անհրաժեշտ է պետական ձեռնարկությունների մասնավորեցում իրականացնել բորսայի,  հրապարակային տեղաբաշխման միջոցով: Խոշոր շրջանառություն ունեցող ընկերություններին աստիճանաբար վերածել բաց բաժնետիրական ընկեությունների: Հաջորդ կարևոր ոլորտը դիվերսիֆիկացիայի առումով  ապահովագրական ոլորտն է և այստեղ ապահովագրական ընկերությունների միջոցով  պարտադիր ապահովագրության զարգացումն է, կյանքի ապահովագրության ներդրումը, որն էապես կարող է խթանել ոլորտի զարգացմանը»,- ասաց Նահապետյանը:

Թեկնածուն առաջնահերթություն համարեց նաև այն, որ կցանկանար ուշադրություն դարձնել սպառողների շահերի պաշտպանության ֆինանսական կրթման հիմնախնդրին:

«Վերջին 10 տարում ստանձնելով այս գործընթացը՝ ԿԲ-ին հաջողվել է  ստեղծել սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ իրականացման անհրաժեշտ ինստիտուցիոնալ միջացվայր և կարգավորման դաշտ: Այս ահամտեքստում անելիքները դեռ շատ են և ընտրվելու դեպքում իմ անմիջական մասնակցությունն եմ ունենալու իր անձնական ֆիանանսերը գրագետ և արդյունավետ կառավարող,  իր շահերը գնահատող և դրանց պաշտպանությանը միտված ինքնուրույն քայլեր իրականացնող անհատի, քաղաքացու ձևավորմանը քաղաքականության մշակմանը»,- ասաց Նահապետյանը:

Նրա խոսքով՝ առաջնահերթություններից է նաև ԿԲ միջազգային համագործակցությունը: Ասաց, որ կառանձնացնի հատկապես ԵԱՏՄ շրջանակում  առաջիկա անելիքները: Ըստ թեկնածուի՝ մինչև 2025 թվականն անդամ պետությունների հետ համատեղ պետք է իրականացվի  ֆինանսկան համակարգի օրենսդրության ներդաշնակեցման ծրագիր: Ընդգծեց՝ գերխնդիր է Հայաստանի ֆինանսական համակարգի շահերն այս գործընթացում առավելապես ներկայացնել մշակվող փաստաթղթերում այնպես, որ մի կողմից առավելագույն ապահովվի մեր ֆինանսական կառույցների ներգրավվածությունը ԵԱՏՄ ֆինանսական շուկաներում, մյուս կողմից՝ մեր շուկան ապահովագրվի անհամարժեք մրցակցությունից: