Պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայողներ խրախուսվել և պարգևատրվել են
13:32 - 01 դեկտեմբերի, 2020

Պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայողներ խրախուսվել և պարգևատրվել են

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին ոստիկանությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմը։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը։

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով` պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայողներ անձնվիրաբար ծառայության համար խրախուսվել են։
Ոստիկանները պարգևատրվեցին արտահերթ կոչումներով, «Իրավակարգի ամրապնդման համար», «Մարտական զորակցություն», «Օրենքի պատվար», «Ոստիկանության 100-ամյակ» մեդալներով, «Գերազանց ծառայության համար», «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» կրծքանշաններով և պատվոգրերով։

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով պարգևատրվածներին, նշել է, որ պատերազմի ընթացքում նրանց հայրենանվեր ծառայությունը վերստին ցույց են տվել, որ երբ վտանգ է սպառնում հայրենիքին, ոստիկանը ազգի նվիրյալ զինվոր է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել