ԱԺ-ն կքննարկի 3-րդ երկրներից ցեմենտի ներմուծումը լիցենզիաների հիման վրա իրականացնելու նախագիծը |armtimes.com|
13:35 - 01 դեկտեմբերի, 2020

ԱԺ-ն կքննարկի 3-րդ երկրներից ցեմենտի ներմուծումը լիցենզիաների հիման վրա իրականացնելու նախագիծը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովը առաջիկայում կքննարկի երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը լիցենզիաների հիման վրա իրականացնելու նախագիծը։ Այն ԱԺ է ուղարկվել Կառավարությունից։

Նախագծով փորձ է արվում Հայաստանում արտադրվող ցեմենտը՝ դրսից ներմուծվող ցածր գներով ցեմենտից պաշտպանել, ինչպես նաեւ տեղական ցեմենտի արտադրությունը զարգացնել եւ ցեմենտի ներքին շուկայում հավասար պայմաններ ստեղծել։

Նախագծով առաջարկվում է 2021թ. հունվարի 1-ից երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման համար տրամադրել լիցենզիաներ եւ կատարել լրացում «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածում` սահմանելով համապատասխան պետական տուրք լիցենզիա տրամադրելու համար:

Այսպիսով նախագծի ընդունման դեպքում՝ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կիրականցվի լիցենզիաների հիման վրա։ Յուրաքանչյուր 100 տոննայի համար կսահմանվի տուրք՝ բազային տուրքի 1400-ապատիկի չափով (1 մլն 400 հազար դրամ)։

Նշված կարգավորումները կգործեն 6 ամիս ժամկետով եւ ցեմենտի շուկայում տեղի ունեցող փոփոխություններից ելնելով՝ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ կշտկվեն պետական տուրքի չափերը, կերկարաձգվի կամ կդադարեցվի լիցենզիայի տրամադրման գործընթացը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել