Անհետ կորած զինծառայողների հարազատները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատան ներկայացուցչին |armtimes.com|
13:47 - 01 դեկտեմբերի, 2020

Անհետ կորած զինծառայողների հարազատները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատան ներկայացուցչին |armtimes.com|

armtimes.com: Անհետ կորած զինծառայողների հարազատները Էջմիածնի զորամասում ակցիա իրականացնելուց հետո շաժվեցին Հայաստանում ՌԴ դեսպանատուն՝ նամակ հանձնելու, որով խնդրում էին աջակցել Էջմիածնի զորամասի անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքների հարցում։  «Դիմում ենք Ռուսաստանին, որ գտնի Էջմիածնի մեր 34 տղերքին։ Անձամբ իմ անունից արդեն 3-րդ նամակն եմ ուղղում, ու բավականին շատ ծնողներ ամեն մեկը իր անունից նամակներ են գրել, բայց այստեղ ներառվում է 34 տղաների անունը»,- նշեց ծնողներից մեկը։ Նամակը հասցեագրված էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Քիչ անց ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը մոտեցավ հարազատներին։ Ծնողները հանձնեցին նամակը և ներկայացրին ստեղծված իրավիճակը՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանի Դաշնությունը կաջակցի անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներում։

ՌԴ դեսպանատան մոտից հարազատները շարժվեցին Պաշտպանության նախարարություն՝ այնտեղ բարձրաձայնելու իրենց խնդիրը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել