Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի ոչ ամբողջական գրաֆիկով |armenpress.am|
16:24 - 01 դեկտեմբերի, 2020

Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի ոչ ամբողջական գրաֆիկով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի, սակայն ոչ ամբողջական գրաֆիկով: Այս մասին հայտնեց ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը:

«Վերադարձել է՝ ոչ ամբողջական գրաֆիկով, քանի որ դեռևս առողջական որոշակի խնդիրներ կան»,-ասաց նա ու հավելեց, որ Միրզոյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին եղել է  խորհրդարանում:

Կոստանյանի խոսքով՝ ԱԺ նախագահի առողջական վիճակը, ընդհանուր առմամբ, լավ է, սակայն որոշակի խնդիրներ դեռևս կան, գտնվում է վերականգնման փուլում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել