Անհետ կորած զինծառայողների հարազատները ևս 2 օր կսպասեն․ ՊՆ շենքի մոտ նրանց ակցիան ավարտվեց |armtimes.com|
16:32 - 01 դեկտեմբերի, 2020

Անհետ կորած զինծառայողների հարազատները ևս 2 օր կսպասեն․ ՊՆ շենքի մոտ նրանց ակցիան ավարտվեց |armtimes.com|

armtimes.com: Անհետ կորած զինծառայողների հարազատները ՌԴ դեսպանատան մոտից շարժվեցին Պաշտպանության նախարարության շենք։ Նրանք հանդիպում էին պահանջում Պաշտպանության նախարարի հետ։ Նախարարությունից տեղյակ պահեցին, որ կարող են հանդիպում կազմակերպել 4 ծնողի հետ, սակայն հարազատները պահանջում էին, որ հանդիպումը լինի բոլորի հետ։

Որոշ ժամանակ անց, կանայք, անցնելով ոստիկանական շղթան, մտան Պաշտպանության նախարարության ընդունարան, իսկ տղամարդիկ 5 րոպե ժամանակ տվեցին՝ նշելով, որ իրենք էլ են պատրաստվում մտնել ՊՆ-ի շենք։ «Ամեն ինչի ընդունակ ենք, 100 տոկոսով եմ ասում, կորցնելու բան չունեմ, 20 տարեկան երեխա եմ կորցրել, իմ ապրելը էլ ու՞մ ա պետք»,-ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը։

Քիչ հետո հարազատները փորձեցին մտնել  շենք, սակայն նրանց մոտեցավ ոստիկանության ներկայացուցիչը։ Նա նշեց, որ ոստիկանները իրենց ծառայությունն են իրականացնում, և Պաշտպանության նախարարությանը զեկուցել են իրավիճակի մասին։ «Սա հատուկ ստրատեգիական նշանակության շենք է, չենք կարող թողնել»։

«Պետություն ա՞ էս, էրեխուս ուղարկել եմ, հիմա ասում եմ հարցի լուծում տվեք, չի՞ գալիս»,-արձագանքելով ոստիկանության ներկայացուցչին՝ նշեց ծնողներից մեկը։  

Որոշ ժամանակ անց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հանդիպում ունեցավ անհետ կորած զինծառայողների հարազատների հետ։ Վերջինս ծնողներին հայտնել էր, որ զբաղվում են խնդրով և 2 օրվա ընթացքում պատասխաններ կտան։ «Իրանք տեղեկացված էին, իրանք գիտեին ու էս գործողությունները արդեն մեծ փուլում ա, ու մենք սպասելու ենք շատ շուտ մեր էս հարցի պատասխանին։ Ասեցին՝ եթե թողնեք, մենք աշխատենք՝ ավեի շուտ կհասնենք էս ամենին»,-նշեց զինծառայողներից մեկի հարազատը։

Նա տեղեկացրեց, որ պատրաստվում են 2 օր էլ սպասել։ «Մենք սպասենք մինչև վաղը չէ մյուս օր ու մյուս օրը արդեն ինձ թվում ա մենք հաստատ պատասխան կունենանք ու բողոքելու տեղ չենք ունենա։

Շարունակությունը՝  armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել