ԱԱՏՄ-ն գալիք տարի 241 տնտեսավարող սուբյեկտի մոտ կիրականացնի 266 ստուգում
19:53 - 01 դեկտեմբերի, 2020

ԱԱՏՄ-ն գալիք տարի 241 տնտեսավարող սուբյեկտի մոտ կիրականացնի 266 ստուգում

Հրապարակվել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի 2021 թվականի ստուգումների տարեկան ծրագիրը, որին կարելի է ծանոթանալ ԱԱՏՄ պաշտոնական կայքում։   ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ եկող տարվա ընթացքում նախատեսվում է ըստ ԱԱՏՄ վերահսկողության չորս բնագավառի իրականացնել 266 ստուգում 241 տնտեսավարող սուբյեկտի մոտ (որից 186-ը՝ բարձր, 67-ը՝ միջին, 13-ը՝ ցածր ռիսկայնության)։ «Դրանց ռիսկայնությունը որոշվել է՝ համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված մեթոդաբանության։

Ստուգումների տարեկան ծրագրում որոշ տնտեսավարող սուբյեկտներ ներառվել են մեկից ավելի անգամ, եթե ռիսկային են համարվել մեկից ավելի ոլորտում։

ԱԱՏՄ վերահսկողության 4 ոլորտները հետեւյալն են՝

- Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառ,

- Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառ,

- Բժշկական սպասարկման բնագավառ,

- Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառ։

Տեսչական մարմնի նախանշված աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով հաստատվել է նաեւ 2021 թվականի պահպանման ծախսերի նախահաշիվը։

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ստուգում իրականացնող պետական մարմինները հաստատում են ստուգումների տարեկան ծրագիրը մինչև ստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը»,- նշված է հաղորդագրության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել