ՀՀ ՏԿԵ նախարարության մասնագետները Շիրակի մարզում ուսումնասիրել են ընթացող փողոցաշինական աշխատանքները, կատարել նմուշառում
19:57 - 01 դեկտեմբերի, 2020

ՀՀ ՏԿԵ նախարարության մասնագետները Շիրակի մարզում ուսումնասիրել են ընթացող փողոցաշինական աշխատանքները, կատարել նմուշառում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ենթակայության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի մասնագետներն այսօր աշխատանքային այցով  եղել են Շիրակի մարզում: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։ 

Այցի նպատակը  2020 թվականին իրականացված ճանապարհաշինական աշխատանքների ասֆալտբետոնյա ծածկույթի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տալն էր:

Մասնագիտական խումբը մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի ուղեկցությամբ եղել է Ջրափի, Իսահակյան, Սառնաղբյուր, Անի, Երազգավորս,Առափի  համայնքներում, նմուշներ են վերցվել նշված համայնքների, ինչպես նաև Գյումրու թվով 5 փողոցներից։

Աշխատանքներն իրականացվում են Շիրակի մարզում համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել