Արա Զավարյան ԱՁ-ում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ Ընկերության քարամշակման արտադրամասն օգտագործում է մակերևույթային ջուր՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։ Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնը։

Նշվում է, որ խախտվել է ՀՀ «Ջրային օրենսգրքի» 21-րդ հոդվածի պահանջը։

 

Նշանակվել է վարչական տուգանք 150.000 ՀՀ դրամի չափով: Տրվել է խախտումները վերագնելու մասին հանձնարարական:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժինը հորդորում է զերծ մնալ բնապահպանական իրավախախտումներ կատարելուց, պահպանել բնությունը: