Ոստիկանները պատերազմի ժամանակ ձեռք բերված զինամթերք և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց են հայտնաբերել
21:15 - 01 դեկտեմբերի, 2020

Ոստիկանները պատերազմի ժամանակ ձեռք բերված զինամթերք և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց են հայտնաբերել

Ոստիկանությունը տեղեկացնում է ապօրինի զինամթերք և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի հայտնաբերման մասին: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի 39-ամյա մի բնակիչ տանն ապօրինի ռազմամթերք և թմրանյութ է պահում:

Նոյեմբերի 27-ին կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին: Նույն օրը նրա տան բակի զննությամբ տարաների մեջ հայտնաբերվել են 1800 գրամ դեղնականաչավուն զանգված, ինչպես և նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափի 44 փամփուշտ ու պահունակ:

 

Ըստ 39-ամյա տղամարդու` հայտնաբերված բուսական զանգվածը կանեփ է, քաղել է վայրաճ թփերից և պահել իր օգտագործման համար, իսկ զինամթերքը ձեռք է բերել Արցախի ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:

Նշանակվել են փորձաքննություններ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել