Կառավարությունը չի շտապում զինծառայողների` անհայտ կորած համարվելու ժամկետները կրճատող նախագիծը ԱԺ ուղարկել |hetq.am|
21:52 - 01 դեկտեմբերի, 2020

Կառավարությունը չի շտապում զինծառայողների` անհայտ կորած համարվելու ժամկետները կրճատող նախագիծը ԱԺ ուղարկել |hetq.am|

hetq.am: Պաշտպանության նախարարությունը դեռևս նոյեմբերի 11-ին շրջանառության մեջ է դրել Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ` առաջարկելով փոփոխություններ ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած համարվելու ժամկետների հարցում:

 

Ըստ նախագծի` ռազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չլինեն զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին: Հիշեցնենք, որ գործող օրենսդրությամբ ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանով մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից երկու տարի հետո: Նախարարությունն առաջարկում է նաև վերջին նախագծի երկու տարին կրճատել` դարձնելով մեկ տարի:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախատեսվում է ռազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռել զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում, ինչպես նաև նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը երկու տարվա փոխարեն սահմանել մեկ տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո: Նշվում է նաև, որ օրենքի գործողությանը տրվելու է հետադարձ ուժ և այն տարածվելու է այս տարվա  սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Նախագծի հանրային քննարկման համար նոյեմբերի 26 ժամանակն է նշվել, և ըստ հարցի առաջնահերթության ԱԺ արտահերթ նիստով պետք է այն քննարկվեր, սակայն մինչ այժմ հստակ չէ նախագծի ճակատագիրը: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ արդեն երկու օր չի հաջողվում կապ հաստատել: Հիշեցնենք, որ ՊՆ փոխնախարարներն ազատվել են պաշտոններից, և նոր փոխնախարարներ չեն նշանակվել: ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գևորգ Ալթունյանը հեռախոսազանգերին չի պատասխանում:

Կառավարության լրատվական վարչությունից մեզ ասացին` նախագիծը դեռ քննարկվում է:

Շարունակությունը՝ hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել