Անհետ կորած զինծառայողների և մահացածների մարմինները հարազատներին փոխանցելու հարցը գտնվում է ՌԴ ուշադրության կենտրոնում
21:57 - 01 դեկտեմբերի, 2020

Անհետ կորած զինծառայողների և մահացածների մարմինները հարազատներին փոխանցելու հարցը գտնվում է ՌԴ ուշադրության կենտրոնում

Հայաստանում ՌԴ դեսպանատունը բազմաթիվ դիմումներ է ստանում` կապված Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների որոնման, ինչպես նաև մահացածների մարմինները հարազատներին փոխանցելու հետ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը:

 

«Մենք լիովին կիսում ենք այն ընտանիքների անհանգստությունն ու վիշտը, որոնք բախվել են մարդկային մեծ ողբերգության: Ռուսական խաղաղապահ զորամիավորումը և Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնն անմիջականորեն մասնակցում են այս սուր խնդրի լուծմանը`սերտորեն համագործակցելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի իրավասու մարմինների, ինչպես նաև միջազգային իրավասու կազմակերպությունների հետ:

Այս հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատկապես կարևորում է 2020 թ. Նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացումը»,-ասված է դեսպանության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ ՀՀ ՊՆ-ում ստեղծվել է հատուկ հանձնաժողով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհված, անհետացած և գերեվարված զինծառայողների և այլ անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և մշակման համար:

Կոնտակտային տվյալներ:

Երեւան, փ. Ուլնեցի, 56/5

թեժ գծի հեռախոս - 81-35


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել