Աշխատանքի միջոցով պետք է ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող հումանիտար օգնությունը 100 մլն դոլարի հասցնել. Զարեհ Սինանյան
22:40 - 01 դեկտեմբերի, 2020

Աշխատանքի միջոցով պետք է ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող հումանիտար օգնությունը 100 մլն դոլարի հասցնել. Զարեհ Սինանյան

Այսօր Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներ Արփի Վարդանյանի (տարածաշրջանային գրասենյակի տնօրեն) և Մարիամ Խալոյանի (Կոնգրեսի հետ հարաբերությունների գծով տնօրեն) հետ:

Ներկայացվել են կառույցի ջանքերը, որոնք միտված են ամերիկահայության հետ  աշխատանքի միջոցով ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող հումանիտար օգնությունը 100 մլն դոլար հասցնելուն, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների դատապարտմանը:

 

Այս մասին տեղեկացնում է  Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

«Զարեհ Սինանյանը վերահաստատել է, որ մեր գրասենյակը պատրաստակամ է աշխատել սփյուռքի բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, որոնք ցանկանում են վերակառուցել և հզորցանել հայրենիքը»,-ասված է գրասենյակի ֆեյսբուքյան գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել