Ստուգայց է իրականացվել Վայոց ձորի ոստիկանական բաժանմունքներում և համայնքապետարաններում. ԱԱՏՄ
23:02 - 01 դեկտեմբերի, 2020

Ստուգայց է իրականացվել Վայոց ձորի ոստիկանական բաժանմունքներում և համայնքապետարաններում. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) ստուգայցեր է իրականացրել Վայոց ձորի մարզի դպրոցներում, մանկապարտեզներում, բանկերում, հյուրանոցներում, դեղատներում, փակ արտադրական կազմակերպություններում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում, ինչպես նաև ոստիկանական բաժանմունքներում ու  համայնքապետարաններում։

Վայք, Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքների նշված կառույցներում ԱԱՏՄ հարավային տարածքային ստորաբաժանման աշխատակիցների դիտարկումները Covid-անվտանգության տեսանկյունից բարվոք պատկեր են գրանցել, առանձնակի խախտումներ չեն եղել։

Ստուգայցի ընթացքում տեսչական մարմնի մասնագետները դիտարկել են ախտահանիչ նյութերի առկայությունը, մակնշումը, ուսումնասիրել նաև դրանց պարունակությունը։

Ստուգվել են մասնավորապես ախտահանման գործընթացը, դիմակների առկայությունը, օգտագործված դիմակների համար նախատեսված աղբամանների առկայությունը, գրանցամատյանների լրացման գործընթացը եւ այլն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել