Որոշել ենք ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ․ Բաբկեն Թունյան |armtimes.com|
12:46 - 02 դեկտեմբերի, 2020

Որոշել ենք ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ․ Բաբկեն Թունյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ որոշել են ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ։

«Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և նաև մյուս հանձնաժողովների իմքայլական պատգամավորներով, որոնք տնտեսության հարցերով զբաղված են, քննարկել ենք ու որոշել ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ, այսինքն՝ աշխատանքային խումբ կլինի, որը կզբաղվի այն բոլոր օպերատիվ լուծում պահանջող խնդիրներով, որոնք մեր գործարարները ունենում են՝ կլինեն շինթույլտվությունների հետ կապված, թե տարբեր պետական մարմինների աշխատանքի հետ: Փորձելու ենք այդ խումբը մաքսիմալ արագ կազմակերպել ու հնարավորություններ ապահովել, որ մարդիկ իրենց հարցերի պատասխանները շատ արագ ստանան»։

Թունյանը նշեց, որ աշխտանքային խմբում պատրաստ են ներգրավել նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին։ «Աշխատանքային խումբ ստեղծելու որոշման նախագիծը և աշխատակարգը առաջիկա նիստերից մեկում կամ հանձնաժողովի արտահերթ նիստում կհաստատենք»։

Պատգամավորը նաև կոչ արեց պետական մարմինների բոլոր աշխատակիցներին օպերատիվ գտնվել և բիզնեսի համար լրացուցիչ խնդիրներ չստեղծել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել