ԱԺ խորհուրդը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցի վերաբերյալ կրկին նիստ է հրավիրել |armenpress.am|
13:22 - 02 դեկտեմբերի, 2020

ԱԺ խորհուրդը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցի վերաբերյալ կրկին նիստ է հրավիրել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի խորհուրդը կրկին նիստ է հրավիրել՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման մեջ լրացում կատարելու համար: Այս մասին տեղեկացավ խորհրդարանի պաշտոնական կայքից: 

Օրակարգում է ՀՀ ԱԺ խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» թիվ ԱԺԽՈ-065 որոշման մեջ լրացում կատարելու մասին հարցը: 

Մասնավորապես նախատեսվում է՝  ՀՀ ԱԺ խորհրդի` 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով սահմանադրական դատարան դիմելու մասին» թիվ ԱԺԽՈ-065 որոշման մեջ կատարել լրացում՝ որոշումը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.

«1.1 Սույն որոշումը կից դիմումով օրենքով սահմանված ժամկետում ուղարկել Սահմանադրական դատարան»:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նիստը մեկնարկում է ժամը 13:00-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել