Հունան Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից
11:40 - 03 դեկտեմբերի, 2020

Հունան Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից

Հունան Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից: Որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Հիշեցնենք, որ Հունան Պողոսյանը հրաժարականի մասին հյայտարարել էր նոյեմբերի 30-ին։ 

«Որքան էլ որ փաստարկները, պարզաբանումները, հիմնավորումները հասկանալի, տրամաբանական ու համոզիչ են թվում, միևնույն է, չկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ։ 30․11․2020 թ․ դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետին՝ ինձ իմ դիմումի համաձայն Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու խնդրանքով։ Սա էր 16․11․2020 թ․ նշածս միանշանակ և անբեկանելի որոշումը»,- գրել էր նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել