Կառավարությունը կփոխհատուցի արցախցիներին հյուրընկալողների ծախսերը |1lurer.am|
11:51 - 03 դեկտեմբերի, 2020

Կառավարությունը կփոխհատուցի արցախցիներին հյուրընկալողների ծախսերը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Կառավարությունը կփոխհատուցի Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերը: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ ՀՀ-ում գտնվող արցախցիների մեծ մասը բնակվում է մասնավոր տներում և բնակարաններում, և Կառավարությունը 6 ամիս կփոխհատուցի հյուրընկալողների ծախսերը՝ Հայաստանում՝ յուրաքանչյուր չափահաս անձի մասով 30 հազար դրամ, իսկ Արցախում՝ 45 հազար դրամ:  

Նախարարն ասաց, որ փոխհատուցում ստանալու համար հյուրընկալող կողմը պետք է դիմի նախարարություն էլեկտրոնային եղանակով՝ կցելով նաև այն քաղաքացիների տվյալները, որոնց հյուրընկալում է: 

Մ.Առաքելյանի խոսքով՝ նշված գումարները անհատույց տրվող ֆինանսական աջակցություն են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել