Շուշեցիները այսօր Արցախի ներկայացուցչությունում էին․ նրանց կարևորագույն խնդիրը կացարանով ապահովված լինելն է |armtimes.com|
12:45 - 03 դեկտեմբերի, 2020

Շուշեցիները այսօր Արցախի ներկայացուցչությունում էին․ նրանց կարևորագույն խնդիրը կացարանով ապահովված լինելն է |armtimes.com|

armtimes.com: Այսօր մի խումբ շուշեցիներ Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում էին․ նրանք ներկայացրին շուշեցիների սոցիալական խնդիրները։ «Չենք եկել բողոքելու, եկել ենք ներկայացնելու Հայաստանի ներկակայացուցչին, որ մտահոգվի առաջին հերթին մեր կացարաններով, որովհետև մարդիկ կան, որ հյուրանոցում էին ապրում, հիմա պետք է ազատեն այդ հյուրանոցները, և խնդրեցինք պարոն Ղազարյանին, որպեսզի մտահոգվեն մեր այդ բնակչության մասին»,-ասաց շուշեցի Նարինե Գրիգորյանը։

Շուշեցիները նաև բարձրացրել են աշխատանքով ապահովվելու հարցը։  «Նաև տղաներ կան, Շուշի բնակիչներից, որ առանց աշխատանքի են, և նորից էլ պարոն Ղազարյանը ասեց՝ ամեն կառույցներին կդիմենք»։

Նարինե Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում արցախցիներին անհրաժեշտ օգնություններ տրամադրում են։ «Կան շտաբեր, ուղղակի մարդիկ կան, որ տեղեկացված չեն, ծանոթ չեն շրջապատին, փողոցին, օրինակ մի տեղից ասում են, որ ինչ որ փողոցում գտնվող շտաբ կա, այնտեղ օգնություն են ցուցաբերոըւմ, մինչև փնտրում եմ, ծանոթ եմ խառնում, օրինակ Հայաստանում ապրող ծանոթ բարեկամներին հարցնում եմ՝ էդ փողոցը որտեղ ա գտնվում։ Բոլորն էլ օգնում են, բայց այս պահին մեր բոլորի խնդրանքը կացարանով ապահովելն է»։

Շարունակություն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել