Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամի լիազորությունները դադարեցվել են․ նա պատգամավոր կդառնա |tert.am|
13:55 - 03 դեկտեմբերի, 2020

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամի լիազորությունները դադարեցվել են․ նա պատգամավոր կդառնա |tert.am|

tert.am: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Ցիրունյանի լիազորությունները դադարեցվել են Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի որոշմամբ։

ԿԸՀ –ն հայտնել է, որ հաշվի առնելով պատգամավորի թեկնածուներ Զարուհի Մաթևոսյանի և Մեսրոպ Պապիկյանի ինքնաբացարկի դիմումները, սահմանված կարգով կազմել է արձանագրություն՝ Ազգային Ժողովի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Գայանե Աբրահամյանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Հայկ Զարմիկի Ցիրունյանին տալու վերաբերյալ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է մեկ այլ արձանագրություն՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Արսեն Կարապետյանի մանդատը Իմ քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Սերգեյ Ռազմիկի Գյոզալյանին տալու վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել