Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները պետք է շարունակել․ ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռամա |azatutyun.am|
14:40 - 03 դեկտեմբերի, 2020

Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները պետք է շարունակել․ ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռամա |azatutyun.am|

azatutyun.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և արտաքին գործերի նախարար Էդի Ռաման Վիեննայում հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները:

Այդ մասին Էդի Ռաման ասել է ԵԱՀԿ արտաքին գործերի Նախարարների խորհրդի 27-րդ նիստի բացման խոսքում: Առաջին անգամ կազմակերպության պատմության ընթացքում նիստը տեղի ունենում տեսակապի միջոցով, ինչը պայմանավորված է նոր կորոնավիրուսի համավարակով:

«Ես ուրախ եմ, որ ռազմական գործողությունները դադարեցվել են, հիմա եկել է ստանձնած համապատասխան պարտավորությունները կատարելու ժամանակը: Իմ լիակատաար աջակցությունն եմ հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելուն: Բովանդակային բանակցությունները պետք է շարունակվեն»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել