«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենն ընդդեմ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի |hetq.am|
16:38 - 03 դեկտեմբերի, 2020

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենն ընդդեմ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի |hetq.am|

hetq.am: Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը ընդդեմ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հայց է ներկայացրել դատարան։ Լ․Գաբրիելյանը վիճարկում է իր նկատմամբ սահմանված կարգապահական տույժը՝ խիստ նկատողության ձևով։ Սակայն պատմությունը դրանով չի ավարտվում, ՊՈԱԿ-ի տնօրենին Ռոմանոս Պետրոսյանն օրերս ազատել է աշխատանքից, և Գաբրիելյանը նոր հայցադիմում է պատրաստում ընդդեմ նախարարի։  

Ռոմանոս Պետրոսյանը շրջակա միջավայրի նախարար նշանակվեց այս տարվա հուլիսի 30-ին: Լևոն Գաբրիելյանը պատմում է, որ նշանակումից օրեր անց իր խորհրդական Վահե Ջիլավյանի միջոցով իրեն փոխանցվել է, որ ինքնակամ ազատման դիմում գրի և ազատվի աշխատանքից, քանի որ նախարարի թիմից չէ, ինչից Գաբրիելյանը հրաժարվել է: Վերջինս ՀՅԴ անդամ է և այդ փաստը երբևէ չի թաքցրել։ 

Վահե Ջիլավյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ չի հիշում նման խոսակցություն Լևոն Գաբրիելյանի հետ, սակայն ավելի ստույգ մեր հարցերին պատասխանելու համար խնդրեց դրանք գրավոր ընթացակարգով ուղղել նախարարության մամուլի բաժին։ 

Լևոն Գաբրիելյանի ասելով՝ երկրորդ անգամ նույն առաջարկը չընդունելուց հետո ստացել է նախարար Ռոմանոս Պետրոսյանի օգոստոսի 28-ի հրամանն իր նկատմամբ խիստ նկատողության ձևով կարգապահական տույժ կիրառելու մասին:   

Նախարար Պետրոսյանն իր հրամանում նշել է, որ Գաբրելյանին խիստ նկատողություն է տվել իր մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելու` ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունում «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի փոփոխությունների և «Զիկատար» բնապահպանական կենտրոն ՊՈԱԿ-ի գործունեության դադարման պետական գրանցումները չապահովելու համար: 

Լ. Գաբրիելայնը պատմում է, որ խնդիրը ՊՈԱԿ-ի կանոնադրությունն է եղել, որը մի քանի անգամ խմբագրվել և վերախմբագրվել է, վերադարձվել է, կրկին ուղարկվել պետռեգիստր հաստատման, սակայն հաստատման ուշացումը ոչ թե իր մեղքով է եղել, այլ ընդհանուր նախարարության, քանի որ բոլոր ուղղումները պետք է հաստատվեին նախարարի հրամանով հաստատված հանձնաժողովի կողմից։ 

«Կանոնադրությամբ սկզբից նախարարության գնումների բաժինն էր զբաղվում, հետո ես էլ եմ առաջարկներ ներկայացրել, կանոնադրության մեր տարբերակն եմ ուղարկել, դա չի ընդունվել։ Երկրորդ անգամ գնումների և իրավաբանական բաժինները միասին են զբաղվել, կրկին մերժվել է, երրորդ անգամ նախարարի օգնականն է զբաղվել՝ ինձ հետ միասին, և դա արդեն հաստատվեց»,- նշում է Լ․ Գաբրիելյանը։ 

Խիստ նկատողության հրամանը ստանալուց անմիջապես հետո Լևոն Գաբրիելյանը սեպտեմբերի 4-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան այն անվավեր ճանաչելու պահանջով: Սակայն, դատավոր Ա. Հարությունյանը սեպտեմբերի 11-ին հայցադիմումը վերահասցեագրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ էլ դատավոր Գ. Վարդանյանն այն վարույթ է ընդունել: Նախնական դատական նիստ է նշանակվել դեկտեմբերի 22-ին: 

Նոյեմբերի 27-ին նախարար Ռոմանոս Պետրոսյանը Լ․ Գաբրիելյանի նկատմամբ երկրորդ՝ խիստ նկատողության ձևով կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանն է արձակել՝ աշխատանքային պարտականություններն իր մեղքով ոչ պատշաճ կատարելու՝ 2019թ․ հոկտեմբերի 18-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի և «Բեքստեյջ» ՍՊԸ-ի միջև կնքված հողամասի վարձակալության մասին պայմանագրով հողամասի օգտագործման պայմանների նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու համար։  

Գաբրիելյանը նշում է, որ այս հրամանն է'լ ավելի անհեթեթ է, քանի որ ինքն է գրություններով դիմել նախարարություն, որպեսզի թե' Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, թե' ոստիկանությունը զբաղվի այդ հարցով, քանի որ վարձակալը նախագիծը ՇՄԱԳ փորձաքննության չէր ենթարկել մինչ շինարարության մեկնարկը։ Այդ գրությունները համակարգում պահպանվում են։ 

Այս ընթացքում նախարար Պետրոսյանը ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնի համար ուղղորդել է իր թիմի անդամներից մեկին՝ Պավել Պողոսյանին, ով հոկտեմբերի 8-ից ստանձնել է ՊՈԱԿ-ի պահպանության գծով տնօրենի տեղակալի և պահպանության բաժնի պետի պաշտոնը, սակայն որին հոկտեմբերի 30-ին տնօրեն Լ․ Գաբրիելյանը հեռացրել է։ 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել