Անհետ կորածների որոնողական աշխատանքների ժամանակ դուրս են բերվում աճյուններ. Զառա Ամատունի |pastinfo.am|
16:45 - 03 դեկտեմբերի, 2020

Անհետ կորածների որոնողական աշխատանքների ժամանակ դուրս են բերվում աճյուններ. Զառա Ամատունի |pastinfo.am|

pastinfo.am: «Անհայտ կորածների որոնողական աշխատանքների ընթացքում գտնվում և դուրս են բերվում մարդկանց աճյուններ։ Անհետ կորածն այն կատեգորիան է, որը ոչ ողջ է, ոչ մահացած, այլ մարդ է, որի մասին տեղեկություն չկա»,- այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով անհետ կորածների որոնողական աշխատանքներին։ 

Անհայտ կորածի ճակատագրի պարզաբանումը ցավոք, հանգեցնում է այլ արդյունքի՝ մահացած մարդու ինքնությունը ճանաչելուն։ Երբեմն երկար ժամանակ է պահանջվում նույնականացման համար։ ԴՆԹ –ի միջոցով փորձում են ճանաչել անձի ինքնությունը։

«Ամենօրյա իրականացվող որոնողական աշխատանքներում տեսնում ենք, ինչպես են թիմերն աշխատում և դուրս բերում մարմիններ։ Մեր կողմից նույնականացվում են կամ միանգամից ճանաչվում են ընտանիքի կողմից»։

Հոկտեմբերից կոմիտեն այցելում է քաղաքացիական անձանց և զինվորականների, որոնք անազատության մեջ են պահվում, իրավունք ունեն կապ պահել իրենց հարազատների հետ, սակայն նրանց վերադարձնելու որոշումը կայացնում են կողմերը։

«Մենք ունեցել ենք հնարավորություն այցելելու մի շարք մարդկանց և առ այսօր ունենում ենք նոր հաստատումներ իշխանությունների կողմից, որը թույլ է տալիս մեր պատվիրակներին տեսակցել մի շարք անձանց, որոնց մասին մենք տեղեկությունները ստանում ենք և կապի մեջ ենք ընտանիքների հետ։ Կամ այլ աղբյուրներով ստացվող տեղեկություններով,կարողանում ենք ընթացիկ ճշտումների և հաստատումների ընթացքում պարզել այդ մարդկանց պահման վայրը»։

Կարմիր Խաչի ներկայացուցիչները տեսակցել են՝ թե քաղաքացիական, թե զինվորական մի շարք անձանց։ Նույնը վերաբերում է նաև հայկական կողմում պահվող ադրբեջանցի գերիներին։ Իսկ բոլորը բոլորի դիմա՞ց, թե փուլային տարբերակով է տեղի ունենալու գերիների փոխանակումը, Ամատունին չնշեց.

«Կողմերի հնչեցվող մտադրությունները մենք ողջունում ենք։ Ինչ վերաբերում է կոնկրետ գործընթացներին կամ ինչպես են ընթանում փոխանակման առաջարկները կողմերի միջև, կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակների տիրույթում են և չենք կարող ընթացքի հետ կապված որևէ մեկնաբանություն տրամադրել»։

Ավելին՝ pastinfo.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել