ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը
16:46 - 03 դեկտեմբերի, 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը:

«Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդած տեղեկատվության՝ հանրապետության գրեթե բոլոր մարզերում գիշերային ժամերին կանխատեսվում է շարունակական բացասական ջերմաստիճան, իսկ դեկտեմբերի երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-12°C, ուստի հորդորում ենք Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում ավարտել խաղողի այգիների այգեթաղի աշխատանքները:

Միաժամանակ խորհուրդ է տրվում տերևաթափից հետո պտղահատապտղատու այգիներում կատարել սրսկում բորդոյան հեղուկի 3%-անոց լուծույթով»,- ասված է նախարարության հայտարարությունում:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել