Ճանաչենք մեր հերոսներին․ ՊԲ-ն պատմում է հայ զինվորների սխրանքների մասին
19:31 - 03 դեկտեմբերի, 2020

Ճանաչենք մեր հերոսներին․ ՊԲ-ն պատմում է հայ զինվորների սխրանքների մասին

Հարավային ուղղությամբ գործող ստորաբաժանումներից մեկը ոչնչացրել է հակառակորդի ավտոտեխնիկա և մեծաթիվ մարդուժ, պաշտպանել են կարևոր խաչմերուկներից մեկը՝ կասեցնելով թշնամու հետագա առաջխաղացումը, և հետագայում ապահովել անձնակազմի անվտանգ դուրսբերումը: Նաև հմտորեն գործել է դարանում՝ պահպանելով կապը հրամանատարության հետ:
 
Գործողության ժամանակ աչքի են ընկել ավագ լեյտենանտ Գեղամ Նշանի Ուզունյանը, կապիտան Արտավազդ Հենրիկի Զաքարյանը, սերժանտ Արսեն Արմենակի Տեր-Պողոսյանը, շարքայիններ Վահե Վահանի Ապրունցը, Վիլեն Մխիթարի Ղազարյանը, Ժան Սերյոժայի Էլոյանը, Սուրեն Սպարտակի Մխիթարյանը:
 
Նույն հատվածում բարձունքներից մեկի պաշտպանության ժամանակ աչքի է ընկել և խմբի կազմով երկու անգամ շրջափակումից դուրս եկել ավագ ենթասպա Սասուն Վրեժի Սահակյանը:
 
Հյուսիսարևելյան հատվածում ընթացող մարտերի ժամանակ աչքի են ընկել և թշնամուն մեծաթիվ կորուստներ պատճառել շարքային Դավիթ Սարգսի Թեմուրյանը, լեյտենանտ Նարեկ Տիգրանի Խալաթյանը, լեյտենանտ Աշոտ Դավթի Խաչատրյանը, լեյտենանտ Մարատ Սերյոժայի Մնացականյանը:
 
Պահեստազորային, կրտսեր սերժանտ Սևակ Գառնիկի Գրիգորյանը ոչնչացրել է կենդանի ուժ, դրսևորել անձնական խիզախություն:
 
Ավագ լեյտենանտ Արմեն Ռաշիդի Մանասյանը խոցել է թշնամական 8 տանկ, 4 հրամանատարական դիտակետ և կենդանի ուժ:
 
Վիրավոր զինծառայողներին տարհանելիս և առաջին բուժօգնություն ցուցաբերելիս աչքի է ընկել վարորդ-սանիտար, շարքային Սամվել Գևորգի Գրիգորյանը:
 
Փա՜ռք մեր հերոսներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել