«Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
 |tert.am|
22:54 - 03 դեկտեմբերի, 2020

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել |tert.am|

tert.am: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն ազատ է արձակվել: Տեղեկությունը հաստատեց Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը:

«Դատարանը որոշեց 50 մլն դրամ գրավի դիմաց ազատել Առուստամյանին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Առուստամյանը կալանավորված է ապրիլի 25-ից՝ «Հյուսիս-հարավի» գործով: Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու, կեղծ ձեռնարկատիրության և փողերի լվացման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել