Ստեփանակերտում հայտնաբերվել և վնասազերծվել է ևս 10 կասետային ռումբ |1lurer.am|
10:12 - 04 դեկտեմբերի, 2020

Ստեփանակերտում հայտնաբերվել և վնասազերծվել է ևս 10 կասետային ռումբ |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ՊՆ ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզման ու ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում:

Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը, վերջին մեկ օրվա ընթացքում  Ստեփանակերտի հարավային հատվածի զգալի տարածություն մաքրվել է պայթյունավտանգ առարկաներից. կասետային 10 ռումբ է վնասազերծվել:

Հայտնաբերված արկերը, պայթուցիկները տեղափոխում են հատուկ առանձնացված տարածք և ոչնչացվում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ անվտանգ տեղափոխվել հատուկ վայր, ոչնչացվում է տեղում` անվտանգության անհրաժեշտ կանոնների պահպանմամբ:

Ռուս խաղաղապահները մինչ այժմ, ընդհանուր առմամբ, ավելի քան 45 հա տարածություն և ավելի քան 14 կմ ճանապարհահատված են ականազերծել, հայտնաբերվել ու վնասազերծվել է ավելի քան 1120 պայթուցիկ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել