Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 139692 դեպք, մեկ օրում գրանցվել է 1184 նոր դեպք
11:00 - 04 դեկտեմբերի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 139692 դեպք, մեկ օրում գրանցվել է 1184 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 139692 դեպք, որոնցից 114990-ն` առողջացած, 2277-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21842 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 522843 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3398 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1184 նոր դեպք: Ունենք 1762 առողջացած և 23 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 583 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել