Վիսկոնսինի Գերագույն դատարանը մերժել է Թրամփին՝ վերանայել ընտրությունների արդյունքները |armenpress.am|
11:24 - 04 դեկտեմբերի, 2020

Վիսկոնսինի Գերագույն դատարանը մերժել է Թրամփին՝ վերանայել ընտրությունների արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Վիսկոնսինի Գերագույն դատարանը դեկտեմբերի 3-ին հայտարարել Է, որ չի քննի ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի հայցն ամերիկյան այս նահանգում նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդել Է Associated Press գործակալությունը, դատարանների մեծ մասը եկել Է այն եզրակացության, որ հայցը, որը ներկայացվել Է ավելի վաղ այս շաբաթ, պետք Է քննել ավելի ցածր ատյանի դատարանում:

Հայցի նպատակը եղել Է Վիսկոնսինի դատական իշխանություններին համոզել՝ չհաշվել ավելի քան 200 հազար քվեաթերթիկները, որոնք ստացվել են նահանգի «դեմոկրատական» շրջաններից: Այդ նախաձեռնության հաջողության դեպքում Թրամփը ռեալ հնարավորություն կունենար Վիսկոնսինում հասնել իր օգտին ընտրությունների արդյունքների վերանայման. պաշտոնական տվյալների համաձայն, այնտեղ նա Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենին զիջել Է մոտավորապես 20 հազար ձայն: Թրամփի շտաբի իրավաբանները ներկայում փորձում են մի քանի նահանգներում դատարանների միջոցով հասնել ընտրությունների արդյունքների վերանայման, բայց դեռեւս նրանց ջանքերն արդյունքներ չեն տվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել