Ռուս խաղաղապահները սկսել են ականազերծել Ստեփանակերտի մատույցները |1lurer.am|
12:36 - 04 դեկտեմբերի, 2020

Ռուս խաղաղապահները սկսել են ականազերծել Ստեփանակերտի մատույցները |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողներն Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության ենթակա տարածքում շարունակում են ինժեներական հետախուզական և ականազերծման աշխատանքները:

Օրվա ընթացքում ռուս խաղաղապահները պայթուցիկներից մաքրել են Ստեփանակերտի հարավային ծայրամասի մեծ տարածք: Ինժեներական հետազոտության ընթացքում հայտնաբերվել է 10 կասետային զինամթերք:

Հայտնաբերված պայթուցիկ օբյեկտները, լքված կամ չպայթած զինամթերքը տեղափոխվում են հատուկ վայր և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ անվտանգ դուրս բերել վայրից, ոչնչացվում է տեղում` անհրաժեշտ անվտանգության միջոցառումների կիրառմամբ:

Ընդհանուր առմամբ, Արցախում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 45 հա տեղանք, ավելի քան 14 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 1120 պայթուցիկ:

Պատերազմից տուժած տարածքներում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնումը: Մեկ օրվա ընթացքում վերականգնվել է ավելի քան 2000 մ էլեկտրահաղորդման գիծ, յոթ էլեկտրահաղորդման աշտարակ, 1600 մետր գազատար, 1200 մետր կապի գիծ, մեկ տրանսֆորմատորային ենթակայան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել