Գերմանիայում «Գորշ գայլերը» սպառնալիքներով նամակներ են ուղարկում հայերին․ Die Welt |factor.am|
13:00 - 04 դեկտեմբերի, 2020

Գերմանիայում «Գորշ գայլերը» սպառնալիքներով նամակներ են ուղարկում հայերին․ Die Welt |factor.am|

factor.am: Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը նոր թափով բորբոքել է թուրքական «Գորշ գայլերի» ատելությունը հայերի նկատմամբ, այդ թվում նաև Գերմանիայում.  աջ ծայրահեղականները սպանության սպառնալիքով նամակներ են ուղարկում նույնիսկ նրանց երեխաներին։ Գերմանաբնակ հայերն այս առնչությամբ օգնություն են խնդրում գերմանացի քաղաքական գործիչներից: Այս մասին գրում է գերմանական Die Welt-ը:

Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել Գերմանիայի հայկական եկեղեցու եպիսկոպոս Սերովպե Իսախանյանի՝ նոյեմբերի 9-ին Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի ՆԳ նախարար Հերբերտ Ռոյլին, ինչպես նաև դաշնային այլ նահանգների իր գործընկերներին ուղղված հրատապ նամակը, որում ասվում է. «Ծայրահեղ ազգայնական թուրք-ադրբեջանական շրջանակները փորձում են ռազմական սրացումը որպես պատրվակ օգտագործել հակամարտությունը Եվրոպա տեղափոխելու համար` սոցցանցերում թշնամական հակահայկական արշավներ իրականացնելով և  իրենց համախոհներին տեղի հայերի դեմ տրամադրելով»։

Իսախանյանն իր նամակում նաև նշել է, որ  հայերին ուղղված  «Գորշ գայլերի» նամակներում նշվում է. «Մենք աջակցում ենք մեր եղբայրներին Ադրբեջանից և թույլ չենք տա, որ անհավատ հայ շները խաղաղ ապրեն Գերմանիայում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել