Ղարաբաղի պատկանելիությունը որոշված է ՄԱԿ-ի բանաձևերով, ասում է Կրեմլի խոսնակը |azatutyun.am|
15:11 - 04 դեկտեմբերի, 2020

Ղարաբաղի պատկանելիությունը որոշված է ՄԱԿ-ի բանաձևերով, ասում է Կրեմլի խոսնակը |azatutyun.am|

azatutyun.am: Լեռնային Ղարաբաղի պատկանելիությունը որոշված է ՄԱԿ-ի՝ բավականին վաղ ընդունված բանաձևերով, այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով լրագրողների հստակեցնող հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի հարցում, Վլադիմիր Պուտինի խոսնակն ասել է․ - «Այդ ամենը նշված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում։ Ռուսաստանը իր դիրքորոշումը չի փոխել, որևէ երկիր չի փոխել, և ինչպես նախագահ Պուտինն է ասել՝ Ղարաբաղը չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի կողմից»։

Լրագրողները նաև հետաքրքրվել են՝ ում հետ են ռուս խաղաղապահները համաձայնեցնում իրենց քայլերը Ղարաբաղում։ «Տեղում որևէ մեկը գլխավոր չէ, կան հակամարտող երկու կողմեր՝ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք ռուսական կողմի հետ ստորագրել են հայտնի հայտարարությունը։ Դրա իրագործման համար ռուս զինվորականները, ինչպես նաև ռուսական մարդասիրական առաքելությունը համակարգում են իրենց գործողությունները թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի հետ», - ասել է Դմիտրի Պեսկովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել