ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերություններում Ղրիմը լուրջ տարաձայնություն է. Պեսկով |tert.am|
15:15 - 04 դեկտեմբերի, 2020

ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերություններում Ղրիմը լուրջ տարաձայնություն է. Պեսկով |tert.am|

tert.am: Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը Մոսկվայի և Անկարայի լուրջ տարաձայնություններից մեկն է, ՌԴ-ն համբերատար փոխանցում է իր կարծիքը թուրք գործընկերներին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Պեսկովի խոսքերով`Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարևոր են Մոսկվայի, և Անկարայի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար:

«Այս հարաբերությունները փոխշահավետ են և հիմնված են միմյանց ներքին գործերին չխառնվելու և միմյանց շահերը հարգելու սկզբունքների վրա: Միևնույն ժամանակ, իհարկե, մեր հարաբերություններում կան տարաձայնություններ: Ղրիմը լուրջ տարաձայնություն է, այստեղ մենք տրամագծորեն հակառակ տեսակետ ունենք: Մենք կշարունակենք տեղեկացնել մեր թուրք գործընկերներին Ղրիմի վերաբերյալ մեր հետևողական դիրքորոշման մասին»,-նշել է Պեսկովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել