Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու ամեն մի օրը հավասար է Հայաստանի չստացված եկամուտներին և կորսված հնարավորություններին․ Արթուր Վանեցյան |tert.am|
16:58 - 05 դեկտեմբերի, 2020

Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու ամեն մի օրը հավասար է Հայաստանի չստացված եկամուտներին և կորսված հնարավորություններին․ Արթուր Վանեցյան |tert.am|

tert.am: Հայաստանն ու Արցախը պատերազմի շեմին հասցնելուց, խայտառակ պայմաններով պարտության տանելուց, երկիրն անդունդի եզրին հասցնելուց հետո մենք այս պահին Հայաստանի վարչապետի աթոռին ունենք ընդամենը մեկ քաղաքական դիակ՝ ՀՀ վարչապետի քաղաքական դին։ Այս մասին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօերն Արթուր Վանեցյանը։

«Աթոռը զբաղեցնող մարդը քաղաքականապես մահացել է և այլևս երբեք կյանքի նշույլներ չի կարողանա ցույց տալ։ Հայաստանի վարչապետի աթոռին պինդ փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է։ Նա պարզապես մի ֆեյք է, պետության քանդման ու նաև պատերազմում պարտության գործում մեծագույն դեր է ունեցել և դեռ շարունակում է ունենալ կեղծ իրականությունը»,-ասաց  նա։

Ըստ Վանեցյանի՝ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդել է իրական պետությունը՝ դրա փոխարեն կառուցելով վիրտուալ Հայաստան։ «Վիրտուալ հայրենիքը իրականից տարբերվում է նրանով, որ դրանում սահմաններ չկան, չկա նաև սահմանները պաշտպանելու անհրաժեշտություն։ Վիրտուալ հայրենիքի անսահմանությունը Նիկոլ Փաշինյանը կիրառել է իրական հայրենիքի նկատմամբ՝ թշնամուն հանձնելով Արցախի մեծ մասն ու սպառնալիքի տակ դնելով Հայաստանի անվտանգությունը։ Այս վիտուալ իրականությունն է նաև նպաստել պետության քանդմանը, վիրտուալ իրականությունում տիրող անիշխանությունն ու քաոսը տեղափոխվել է մեր պետություն, հետևաբար հանգուցյալը ուղղակի ֆեյք է»,-հայտարարեց նա։

Վանեցյանի խոսքով՝ քաղաքական դիակը շարքային ստախոս է, նա ստում է ամեն օր, ամենուր, ամեն առիթով կամ անառիթ։ «Նա արկածախնդիր, անկարող, տգետ, անհավասարակշիռ մոլագար է»,-ասաց Վանեցյանը՝ ապա դիմեց Փաշինյանին․«Նիկոլ, դու այլևս իշխանություն չունես, դու ոչ թե ասֆալտին փռող ես, այլ ասֆալտ փռող ես, դու հայրենասպան ես, ֆեյք ես»,-նշեց նա։

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել