Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր
19:01 - 05 դեկտեմբերի, 2020

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր

«Ճանապարհային դեպարտամենտ»> ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում ձնախառն թույլ անձրև է տեղում։ Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել