Արցախցիների հանդեպ բռնության կոչեր հնչեցնողը չի ձերբակվել․ որոշումը ոչ իրավաչափ է համարվել
16:03 - 06 դեկտեմբերի, 2020

Արցախցիների հանդեպ բռնության կոչեր հնչեցնողը չի ձերբակվել․ որոշումը ոչ իրավաչափ է համարվել

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հավելումն այսօր տվածս՝ տեսաուղերձում բռնության կոչեր անող անձին ձերբակալելու մասին տեղեկատվության, ուզում եմ նշել, որ քիչ առաջ պարզեցի, որ նա ազատ է արձակվել՝ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա։

Այսուհանդերձ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է»։

Ավելի վաղ Աբրահամյանը նշել էր, որ ձերբակալվել է սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել