Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են
19:52 - 06 դեկտեմբերի, 2020

Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են

19:00-ի դրությամբ առատ ձյան պատճառով և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են: Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ)։
 
«Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
Ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք տվյալ ուղղությամբ չերթևեկել և խստորեն հետևել ինչպես ոստիկանության, այնպես էլ կապալառու կազմակերպության աշխատակիցների ցուցումներին»,- ասված է ՏԿԵՆ-ի տարածած հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել